ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փենսաքոլա քաղաքի բնակչուհին տանը մեծ ոսկեխոպոպ սարդ է հայտնաբերել եւ որոշել է նրան թույլ տալ սողալ դեմքի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք այս հրաշալի ոսկեխոպոպիկին տեղափոխեցինք իր համար ավելի համապատասխան վայր, երբ նա որոշեց տեղանքն ուսումնասիրել»,- նշված է հոլովակի մեկնաբանության մեջ: Հոլովակում կինը միանգամայն հանգիստ է, երբ սարդը սողում է նրա վրայով:
Այսպիսի սարդերը կարող են հասնել 4 սմ-ի, իսկ ոտքերի բացվածքը՝ 12: Ըստ որում՝ ոսկեխոպոպները սովորաբար ագրեսիվ չեն, նրանց խայթելու հավանականությունը նվազագույն է:











