Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Twitter-ում հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զրահատեխնիկային հարվածելու հոլովակը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ անցած օրվա ընթացքում անօդաչուներով նախնական հետախուզությունից եւ այլ խողովակներով լրացուցիչ հաստատումից հետո ռուսական ավիախմբի օդանավերը Սիրիայի Իդլիբ նահանգում 10 հարված են հասցրել ահաբեկիչների օբյեկտներին:
Նրա խոսքով՝ դրանք բնակավայրերից հեռու տեղադրված գրոհայինների ստորգետնյա բազաներ էին, ռազմամթերքի դաշտային պահեստները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը եւ «ջիհադմոբիլների» արհեստանոցները: Նա ընդգծել է, որ բոլոր հարվածների համար կան օբյեկտիվ վերահսկողության տվյալներ:











