Ֆիլիպինների Մաասին քաղաքի առափնյա ծանծաղուտում անհայտ կենդանու հսկայական լեշ են գտել, հայտնում է Daily Mail–ը։

Տեղաբնակները սատկած «ծովային հրեշին» տեսել էին ափի մոտ եւ սկսել էին լուսանկարել նրան։ Ականատեսների վկայությամբ լեշը 10 մ երկարություն է ունեցել եւ արդեն կիսաքայքայված վիճակում է եղել։

Ձկնային եւ ջրային պաշարների տեղական բյուրոյի ղեկավար Ջուլիուս Ալպինոն նշել է, որ չի կարողացել պարզել, թե ինչ կենդանու է պատկանում լեշը, քանի որ մնացորդները շատ վատ են պահպանվել։

Քաղաքի իշխանությունները կենդանուն նետել են բաց ծովը, քանի որ դրա քայքայման հետեւանքները կարող են վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար։