Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին հասցված հարվածների տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Տեսանյութը հրապարակվել է ռազմական գերատեսչության «ВКонтакте»-ի էջում:

ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական ավիացիայի հարվածներն ուղղված էին «Ջեբհաթ ան Նուսրայի» տեխնիկային, պահուստներին, գրոհայինների կուտակումներին, որոնք փորձում են անսպասելի հարձակմամբ ահաբեկիչներին դուրս բերել արեւելյան Համայի «աքերբաթյան շրջապատումից»:

ՌԴ ՕՏՈւ-ի հարվածները խափանել են «Ջեբհաթ ան Նուսրայի» այս գործողությունը, որում ներգրավված ահաբեկիչների ուժերը ոչնչացվել են, նշել են ՌԴ ՊՆ-ից: