Իրաքի «Ալ Հաշդ աշ Շաաբի» շիական աշխարհազորը սեպտեմբերի 30-ին հայտարարել է իր գլխավոր դիպուկահար Աբու Թահսին աս Սալիհիի մահվան մասին, որը հայտնի էր «ԻՊ-ականների որսորդ» մականունով։
Կազմակերպության տվյալներով՝ Աբու Թահսինը մահացու վիրավորում է ստացել Իրաքում ԻՊ վերջին հենակետերի դեմ մարտերի ժամանակ։ Նա մահացել է երկրի հյուսիսում՝ Էլ Հավիջա բնակավայրում։
Իրաքում սոցցանցերի օգտատերերը տեսանյութ են տարածել, որում երեւում է, թե ինչպես է հայտնի դիպուկահարը հարցին, թե քանի ԻՊ գրոհայինի է ինքը սպանել, պատասխանում՝ 321, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։











