Բարսելոնան հնգամյա պայմանագիր է կնքել Qatar Foundation ոչ առեւտրային կազմակերպության հետ: Քաթարի կրթական հիմնադրամի գովազդը Բարսելոնայի ֆուտբոլիստների մարզաշապիկին կլինի հաջորդ մրցաշրջանից: Քաթարցիները կատալոնյան ակումբին տարեկան կվճարեն 30 միլիոն եվրո:

Այժմ Բարսելոնայի մարզաշապիկին միայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի գովազդն է, որի համար ակումբը գումար չի ստանում: Ավելին` տարեկան 1,5 միլիոն եվրո է փոխանցում հիմնադրամին: Կատալոնացիներն առաջին անգամ գումար կստանան մարզաշապիկի վրայի գովազդից: ՅՈւՆԻՍԵՖ-ի գովազդը նույնպես կմնա, հաղորդում է Lenta.ru-ն: