ՌԴ ՕՏՈւ-ն հստակ հարվածով ոչնչացրել է 49 գրոհայինների, այդ թվում՝ «Ջաբհաթ ան Նուսրայի» արեւելյան թեւի 7 առաջնորդների։

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ ՌԴ հետախուզությունը Իդլիբի նահանգում «Ան Նուսրայի» դաշտային հրամանատարների արտակարգ հավաքի մասին տեղեկություներ էր ստացել, փոխանցում է RT–ը։

Նրա խոսքով՝ այս տեղեկությունների հաստատումից հետո Սիրիայում ռուսական զորքերի խմբավորումը որոշում է կայացրել օդային հարված հասցնել։

Կոնաշենկովը հավելել է, որ Սու–34 ռմբակոծիչի ճշգրիտ հարվածից ոչնչացվել են Մուսաբ ալ Հուսեյնը, Աբու Թուրաբ ադ Դագեստանին, Աբդուռահման Ալ Մուհաջիրը, Աբու Ահմադ ալ Ջազրավին եւ այլք։