ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը առաջին թեթեւագույն քաշային կարգի IBO վարկածի աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հռչակավոր Showtime հեռուստաալիքի մրցաշարում կմենամարտի մեքսիկացի Աբներ Մարեսի հետ: Դարչինյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտին եւ ամբողջ աշխարհին ցույց կտա, որ այդ քաշային կարգում չունի հավասարը:
Մրցաշարի մյուս մենամարտում ռինգ դուրս կգան IBF վարկածի աշխարհի չեմպիոն կոլումբացի Յոնի Պերեսը եւ գանացի Ջոզեֆ Ագբեկոն:




























