Շախմատի լոնդոնյան սուպերմրցաշարի չորրորդ տուրում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սեւերով խաղաց Նայջել Շորթի հետ եւ, կիրառելով սիցիլիական պաշտպանության սուր տարբերակը, տիրեց նախաձեռնությանը, եւ 43-րդ քայլում սպիտակ թագավորին հայտարարած մատով հասավ հաղթանակի` ուժեղագույն գրոսմասյտերների պայքարում հազվադեպ երեւույթ:

Չորրորդ տուրում հաղթանակ տարան նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ աշխարհի երկրորդ համար Մագնուս Կարլսենը:

4-րդ տուր

Շորթ (Մեծ Բրիտանիա) - Անանդ (Հնդկաստան) - 0:1

Կարլսեն (Նորվեգիա) - Նակամուրա (ԱՄՆ) - 1:0

Կրամնիկ (Ռուսաստան) - Հաուել (Մեծ Բրիտանիա) - 1:0

Մաքշեյն (Մեծ Բրիտանիա) - Ադամս (Մեծ Բրիտանիա) - 0,5:0,5

1-2. Անանդ, Մաքշեյն - 8-ական միավոր, 3. Կրամնիկ - 7, 4. Կարլսեն - 6, 5-6. Ադամս, Նակամուրա - 5-ական, 7. Հաուել - 2, 8. Շորթ - 1