Մալայզիայի Ալոր Սեթար քաղաքի բնակիչ լուսանկարիչ Զուլա Անիպը զուգարանից դուրս եկող օձանման արարածի է նկարել, հայտնում է The Daily Mail–ը։

Անիպի խոսքով՝ արարածը 2 մ երկարություն ուներ եւ փոքր գլուխ։ Այն միաժամանակ նման էր թե՛ սալամանդրի, թե՛ հսկայական տզրուկի։ Տղամարդու կարծիքով կենդանին մեծացել էր կոյուղու խողովակում եւ սնվել այնտեղ։ Ինչ–որ պահի հավանաբար այն այլեւս չէր տեղավորվել խողովակի մեջ եւ դուրս էր եկել արտաքին աշխարհ։ Տան տերը նրան պարկով բռնել է եւ բաց թողել մոտակա ջրամբարը։