Երեւանի ավագանու արտահերթ նիստն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու որոշմամբ՝ բնակարաններ տրամադրվեցին մշակույթի մի շարք գործիչների: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել այս գործիչները, որոնց պետք է բնակարաններ տրամադրվեն։
«Այսօր Երեւանի քաղաքապետարանը, Կառավարությունը եւ մեր խմբակցությունը բազմաթիվ դիմումներ են ստանում անտուն մարդկանցից, մարդիկ բողոքում են, որ ստիպված են փտած, ժեշտից պատրաստված տնակներում իրենց երեխաներին մեծացնել, որ այդ երեխաները սոված են գնում քնելու: Մի՞թե չէր կարելի նրանց տոն պարգեւել: Եւ Ռուբեն Մաթեւոսյանը, եւ մյուսները վերջին աղքատները չեն, եւ նրանք կարող էին իրենց աշխատանքի շնորհիվ վաստակել գումար»,- ասաց նա:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զգուշացրեց, որ նրա ժամանակը սպառվել է. «Հազիվ ամբիոն են տեսել է, խոսելու հնարավորություն ունեն»:
«Երկիր Ծիրանի»-ի մեկ այլ անդամ՝ Սոնա Աղեկյանն էլ հարց բարձրացրեց, թե ինչու մշակույթի գործիչների փոխարեն բնակարաններ չեն տալիս զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին զայրացրել էր «Երկիր ծիրանի» խմբակցության վարքագիծը. «Եթե ձեր հոգում ձեր կյանքը քանդվում է, եթե որոշել եք մեր կյանքը դժոխք դարձնել, ես համոզված եմ, տհասության վկայականով աստված ձեզ դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր աշխատանքի առջեւ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք նաեւ մի կտոր դրախտի այս բաժնից էլ»,- նշեց Կամո Արեյանը:











