Կանադացի Դեն Նայսթեդթը Հյուսիսային Օնտարիոյում լճի վրա գայլի եւ եղջերուի պայքարի ականատեսն է դարձել։

Գայլը հարձակվում է ծանծաղուտի վրա կանգնած եղջերուի վրա եւ ատամներով խրվում զոհի ոտքի մեջ։ Երկարատեւ պայքարից հետո եղջերավոր կենդանին կարողանում է դուրս պրծնել. նա փորձում է ազատվել հետապնդումից եւ մտնում է լճի խորքը։