Խարկովում ամենագնացը մարդկանց բազմության մեջ է մխրճվել:

Պատահարի հետեւանքով 5 մարդ մահացել է, 6-ը՝ վնասվածքներ են ստացել, հաղորդում է 112 UA-ն՝ վկայակոչելով Խարկովի մարզի ոստիկանության մամուլի ծառայությանը:

«Նախնական տվյալներով՝ 11 մարդ տուժել է, 5-ը՝ մահացել, 6 անձ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է է, որ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Սումսկայա փողոցում, երբ ամենագնացը խրվել է մարկանց բազմության մեջ: Իրավապահները քննում են դեպքի հանգամաքները: Lexus-ի ղեկին գտնվող կնոջն արդեն ձերբակալել են: