Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթայերը որոշել է ավելի քան 10 միլիոն դոլար ծախսել՝ սկսելու  արշավ, որի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթն է:

YouTube-ի տեսագրության մեջ ասվում է, որ նախագահը վտանգավոր  եւ «հոգեպես անհավասարակշիռ» է, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:

Տեսանյութում Սթայերը մեղադրում է Թրամփին, որ նա ԱՄՆ-ին հասցրեց միջուկային պատերազմի շեմին, որ գումար է վերցնում օտար պետությունների կառավարություններից, սպառնում է լրատվամիջոցներին:

Գործարարը նաեւ կայք է բացել, որում Թրամփի պաշտոնանկության ստորագրահավաք է սկսել: