ԱՄՆ Կոլումբիական համալսարանի մի խումբ գիտնականներ կարողացել են տեսագրել հազվագյուտ կողմնացույց- մեդուզայի, որը տարածված է Չուկոտյան ծովում։ Տեսագրությունն արվել է ուսումնասիրությունների արդյունքում, որի մասին հոդվածը հետագայում հրապարակվել է Marine Ecology ամսագրում։

Մասնագետները պարզել են, որ մեդուզաների այս տեսակը ի վիճակի է գոյատևել դաժան պայմաններում, սակայն միայն այն դեպքում, եթե այն «մեծ» տարիքում է։ Հոդվածում նաև նշվում է, որ կողմնացույց-մեդուզաների բազմացումը նվազման միտում ունի։ Գիտնականները դրա պատճառը համարում են կլիմայի փոփոխությունը, որն, ընդհանուր առմամբ, մահացու ազդեցություն ունի ծովի բնակիչների վրա, փոխանցում է «Կորեսպոնդենտ» –ը։