ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատել է, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է:
Նա նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը չկարդալով, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել:
«Ժամկետային զինծառայությունը 24 ամիս է», - ասել է Վ.Սարգսյանը:
Ավելի ուշ, երբ լրագրողները կրկին ԱԺ միջանցքում հետաքրքրվեցին, թե ինչպիսի՞ն է սահմանում իրավիճակը, նախարարը ոչ մի հարցի չպատասխանեց, իսկ նրա թիկնապահները լրագրողներին սկսեցին հրել այս ու այն կողմ: Լրագրողը նախարարին հարցրեց, թե ինչո՞ւ են իր անվտանգության աշխատակիցները հրում լրագրողներին, ինչին Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Որովհետև դուք անտակտ եք պահում ձեզ»:











