Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ձի հեծած, ստուգել է Աշգաբադի շինարարական օբյեկտները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Խրոնիկա Թուրքմենիստանա» պորտալը:
Տեսագրության մեջ պետության ղեկավարը ձիավարում է Աշգաբադի՝ ժամանակակից ու հեղինակավոր տեսք ունեցող թաղամասերի ֆոնին: Բերդիմուհամեդովը սպորտային համազգեստ է կրում, իսկ ձեռքին մտրակ կա, որով նա ձիավարում է և հրահանգներ է տալիս ենթականերին, փոխանցում է Lenta-ն:
Տեսանյութում ենթակաները երկուսն են՝ գործնական հագուստով: Նրանք քայլում են և ինչ-որ բան գրում նոթատետրում՝ նախագահի հրահանգներին դրական շարժումներ անելով: Կադրերում այլ անձինք չկան, Բերդիմուհամեդովը ձիավարում է դատարկ քաղաքով:











