Սինգապուրցի լուսանկարիչ Արամ Պենը, որը Հյուսիսային Կորեայի լանդշաֆտային լուսանկարների շարքի հեղինակ է, դարձել է առաջին օտարերկրացին, որին այդ երկրի իշխանությունները թույլ են տվել Փհենյանը օդից լուսանկարել 360 աստիճան տեսադաշտով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Թեթեւշարժիչանի օդանավից էքսկլյուզիվ տեսանկարահանման իրավունքը Պենը ստացել էր սեպտեմբերին։
12 ր տեւողությամբ տեսանյութում երեւում է, որ Փհենյանի նման մասշտաբի քաղաքի համար մեքենաները շատ քիչ են։ Հյուսիսկորեական մայրաքաղաք փողոցները նաեւ մարդաշատ չեն։
Պենին հաջողվել է թռիչք կատարել քաղաքի նշանակալի հատվածի վրայով. տեսանյութում եւ լուսանկարներում երեւում են Փհենյանի հայտնի շենքերն ու հուշարձանները, այդ թվում՝ Ռյուգյոն բրգաձեւ հյուրանոցը, Մանսուդե բլուրը, որի վրա հավերժացել են հյուսիսկորեացի առաջնորդներ Կիմ Իր Սենն ու Կիմ Չեն Ըրը, ինչպես նաեւ Չուչխեի գաղափարախոսության տպավորիչ հուշարձանը։











