Համաշխարհային ռեկորդ սահմանելու համար Բրազիլիայում Սան Պաուլուի մերձակայքի 30 մետր բարձրություն ունեցող կամրջից 245 մարդ է թռել:
Հետաքրքիր է, որ նախորդ ռեկորդը անցյալ տարվա ապրիլին սահմանել են իրենց հայրենակից 149 էքստրեմալները:
Այժմ թռչողները Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներից պաշտոնական պատասխան են սպասում, հաղոդում է Daily Mail-ը:
Թռիչքի նախապատրաստման համար կազմակերպիչները մի քանի ամիս են ծախսել: Ռեկորդակիրներին 20 կմ երկարությամբ պարան եւ մոտ 1000 անվտանգության գոտի է անհրաժեշտ եղել:











