Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փոխել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հչեցրած մտքերը: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային Ժողովում «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ երեկ խոհրդարանում պաշտպանության նախարարի ունեցած ելույթին, որի ժամանակ Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր «Ելքի» պատգամավորի քննադատություններին եւ տարբեր հարցադրումներ հնչեցրել նրանց:
«Պաշտպանության նախարարը անձնական դաշտ է տարել քննադատությունները եւ պաշտպանության նախարարին անհարիր էմոցիոնալ տոնով է պատասխանել: Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի եւ օրենքի լավ դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ»,-ասաց Մանե Թանդիլյանը:
«Ելքի» պատգամավորներից Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ ՊՆախարարի կողմից իր հասցեին հնչեցրած հարցադրմանը, թե ինչ խղճով է ՊՆախարարի կողմից ստացել պատվոգիր. «Պաշտպանության նախարարության կողմից պատվոգիր եմ ստացել, որպես կամավոր ապրիլի 2-ից հետո առաջնագիծ մեկնելու համար: Կատարել եմ իմ առջեւ դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով: Ես ցավում եմ, որ պաշտպանության նախարարը շեղեց հարցի քննարկումը մեր ներկայացրած լուրջ հիմնավորումներից դեպի անձնական խնդիրներ»:











