Համացանցում քննարկում են տեսանյութը, որտեղ Լիվերպուլի բնակչուհին կամուրջի վրայով իր հետեւից քարշ է տալիս աուտիկ որդուն:

Տեսանյութը հրապարակել է Joe Cain-ը Twitter-ի իր էջում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

Liverpool Echo-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ խոշոր առեւտրի կետի հարեւանությամբ: Պարբերականին հաջողվել է կապ հաստատել տեսանյութի հերոսուհու հետ,որը բացատրել է, որ իր 3-ամյա որդին աուտիզմ ունի եւ նրան տեղից շարժելու այլ տարբերակ ուղղակի չկա:

«Ինձ վատ մայր են համարում, բայց դա այդպես չէ: Ես լավ մայր եմ… Իմ որդին աուտիզմով է հիվանդ: Նա նոպաներ է ունենում եւ գետնին է ընկնում: Միայն այդպես ես կարող եմ նրան տեղից շարժել», — ասել է կինը: