Եգիպտոսում տեղացի երգիծաբանը Հելոուինի առթիվ որոշել է փորձել Սոֆյա ռոբոտի կերպարը, որը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն էր ստացել։

Շերին Արաֆան հայտնի ռոբոտի կերպարով շրջել է Կահիրեի փողոցներով՝ այդպես ծաղրելով Սաուդյան թագավորության որոշումը, հայտնում է AP-ը։

Ի դեպ, համցանցի օգտատերերից շատերն էին ծաղրել Սաուդյան Արաբիայի որոշումը՝ ենթադրելով, որ ռոբոտն ավելի շատ իրավունքներ ունի, քան տեղացի կանայք, որոնց մեքենա վարել թույլատրվել է միայն  այս տարի։ Օգտատերերից  մեկը հետաքրքրվել է, թե ինչու Սոֆյա ռոբոտի կողքին տղամարդ չկա, կամ  ինչու նա գլխաշոր չի կրում։