Նյու Յորքում տեղի ունեցած միջադեպից զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավորվել են, հայտնում է NYT-ը։
Տղամարդը, բեռնատարի ղեկին, Ներքին Մանհեթենում մտել էր հեծանվորդների համար նախատեսված հատված եւ վրաերթի ենթարկել մի քանի մարդու։ Հետո բեռնատարը մխրճվել էր դպրոցական ավտոբուսի մեջ։ Հաղորդվում է, որ դրանից հետո տղամարդը կրակ է բացել, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալված է։
Breaking 911 կայքը հայտնում է, որ բեռնատարում զենք են գտել։
LATEST: Up To 6 Dead In Manhattan Truck Attack, Suspect In Custody - https://t.co/mzvV2F3f8g pic.twitter.com/TCA9AG9ley
— Breaking911 (@Breaking911) October 31, 2017











