Չինական ներդրողների կոնսորցիումը 5․15 մլրդ դոլարով գնել է Հոնկոնգում The Center երկնաքերը, հայտնում է South China Morning Post-ը։
Այս գործարքը կարող է դառնալ անշարժ գույքի համաշխարհային շուկայում ամենաթանկարժեքը։ Նախկինում 73-հարկանի երկնաքերը պատկանում էր Հոնգոկնգի ամենահարուստ մարդուն՝ Լի Կաշինին։
Աշտարակի գնորդն է C.H.M.T Peaceful Development Asia Propery կոնսորցիումը, որը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում։
Երկնաքերը կառուցվել է 1998-ին 384․6 մլն դոլարով։











