Հնդկաստանի Բիհար նահանգի գյուղերից մեկի բնակիչները կենգուրուի պատկերով աղբամանը աստվածություն են ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Աղբամանը տեղադրված էր վանական համալիրի տարածքում: Աղոթքից հետո դուրս եկող կանայք սկսել են կունգուրուի վրա սուրբ ջուր ցողել եւ փող նետել «պայուսակի» մեջ:

Նշվում է, որ տեղացիները կարող էին կենգուրուին շփոթել սուրբ կենդանիներից մեկի հետ: Համացանցի օգտատերերի ենթադրությամբ՝ կանայք այն մկան տեղ են ընդունել՝ խորհրդանիշ, որը հաճախ տեղադրվում է իմաստության աստված Գանեշիի պատկերում: