NASA-ի մասնագետները որոշել են ձմռան անխուսափելի գալը նշանավորել գունեղ տեսանյութով: Հոլովակը մոնտաժված է վերջին մի քանի տարիներին արբանյակներից կատարված լուսանկարներով, փոխանցում է Nat-geo-ն: 

Աշունն ամենավառ գույները պարգեւում է շվեդական Լապլանդիային եւ ամերիկյան Մեն նահանգին, կանադական Մաքենզի գետի ջրերը նոյեմբերին կաշկանդված են սառույցով, իսկ Կամչատկան ձյան ծածկույթի տակ է արդեն հոկտեմբերի սկզբին: