Երկրորդ անգամ անցկացված Լոնդոնի շախմատային սուպերմրցաշարը դարձյալ ավարտվեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով: Այսօր, դեկտեմբերի 15-ին կայացած վերջին` 7-րդ տուրում միայն Կարլսենը կարողացավ հաղթանակ տանել: Նա սպիտակներով պարտության մատնեց անգլիացի Նայջել Շորթին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:
Կարլսենն անհաջող սկսեց Լոնդոնի մրցաշարում` մեկնարկում պարտվելով աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ երիտասարդ բրիտանացի Լյուկ Մաքշեյնին: Թվում էր` այսքան կարճ` 7 տուրանոց մրցապայքարում դժվար կլինի վերադարձնել կորցրածը, սակայն Կարլսենը գերազանց օգտագործեց միավորների հաշվարկի ֆուտբոլային համակարգը: Կարլսենը միայն մեկ անգամ ոչ ոքի խաղաց` ամենակարեւոր մրցամարտում փրկելով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիան: Միավորների դասական հաշվարկով առաջին տեղը կբաժանեին Կարլսենը, Անանդը եւ Մաքշեյնը:
7-րդ տուր
Անանդ (Հնդկաստան) - Կրամնիկ (Ռուսաստան) - 0,5:0,5
Կարլսեն (Նորվեգիա) - Շորթ (Անգլիա) - 1:0
Հաուել (Անգլիա) - Մաքշեյն (Անգլիա) - 0,5:0,5
Նակամուրա (ԱՄՆ) - Ադամս (Անգլիա) - 0,5:0,5
1. Կարլսեն - 13 միավոր, 2-3. Անանդ, Մաքշեյն - 11-ական, 4-5. Կրամնիկ, Նակամուրա - 9-ական, 6. Ադամս - 8, 7. Հաուել - 4, 8. Շորթ - 2
Լոնդոնի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար` 1 միավոր:



























