Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումները:
Այսօր՝ նոյեմբերի 3-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում է 2018 թվականի բյուջեի նախագծով արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված ծախսերն ու եկամուտները:
Թեեւ նախապես հաղորդվել էր, որ օրակարգի հարցեր վերաբերյալ զեկուցողներն են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, սակայն ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների փոխարեն Աժ էին եկել նրանց տեղակալները:











