Կալկաթայի բժշկական քոլեջի բժիշկները հնդկացու որովայնից հանել են մոտ 5 սմ երկարության մոտ 639 մեխ, որոնց քաշը կազմել է 1․3 կգ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Տղամարդուն հասցրել են հիվանդանոց՝ սրտխառնոցի ու փորացավի գանգատներով։ Էնդոսկոպիա անցկացնելուց հետո պարզվել է, որ հիվանդի աղիները լի են մեխերով։ Երկու ժամ տեւած վիրահատության ժամանակ վիրաբույժները որովայնի 10 սանտիմետրանոց կտրվածք են արել ու մագնիսի օգնությամբ հանել մեխերը՝ հողի կտորների հետ միասին։ Բժիշկները նշում են, որ հիվանդի ներքին օրգանները բարեբախտաբար չեն ախտահարվել լուրջ ինֆեկցիաներով։
Տղամարդը տառապում էր շիզոֆրենիայով ու կանոնավոր կուլ է տալիս ուտելու ոչ ենթակա առարկաներ։ Հիմա նա ռեաբիլիտացիա է անցնում բժիշկների հսկողության ներքո։











