Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, բոլորելով իր 50-ամյակը, մտածում է մայրանալու մասին: «Սեւ պանտերան» խոստովանել է, որ կցանկանար իր ռուս ընկերոջը՝ Վլադիսլավ Դորոնինին երեխա պարգեւել:
Նաոմին գիտակցում է, որ իր տարիքում հղիությունը մեծ ռիսկ է, բայց, այդուհանդերձ, մոդելը դա արդարացված է համարում, քանի որ երեխաների շնորհիվ են ծնողները երկրորդ երիտասարդություն ապրում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:




























