Վարչապետ Սաադ Հարիրիի քաղաքական կուսակցությունը նրան կոչ է անում անհապաղ վերադառնալ Լիբանան այն բանից հետո, երբ նա հայտնել է իր հրաժարականի մասին՝ Սաուդյան Արաբիայից հանդես գալով տարօրինակ ու անսպասելի հայտարարությամբ, փոխանցում է AP-ը։
Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Հարիրին պետք է վերադառնա ու «վերականգնի լիբանանյան արժանապատվությունն ու հարգանքը»։
Նախկին վարչապետ Ֆուադ Սանիորայի ընթերցած հայտարարության մեջ նշվում է, որ Հարիրիին պահում են Սաուդյան Արաբիայում նրա կամքին հակառակ։
Էր Ռիադ ուղեւորությունից հետո Հարիրիի անսպասելի հրաժարականը շահարկումների առիթ է տվել այն մասին, որ սաուդցիներն են նրան ստիպել գնալ այդ քայլին ու նրան երկրում են պահում հարկադրաբար։ Սաուդցի պաշտոնյաները հերքում են, որ Հարիրին տնային կալանքի տակ է գտնվում։
Նախկին վարչապետ Հարիրիին Էր Ռիադում հարկադրանքով են պահում՝ վստահ են Լիբանանում
Հրաժարական ներկայացրած Լիբանանի վարչապետը հայտնել է իր դեմ մահափորձ պատրաստելու մասին
Լիբանանի վարչապետի հրաժարականն ընդունվել է ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ճնշմամբ. Իրանի ԱԳՆ




























