ՖԻՖԱ-ի Գործկոմի այն անդամները, որոնք 2022թ. աշխարհի առաջնության անցկացման երկրի ընտրության ժամանակ ձայնը տվել են Քաթարին ի նշան շնորհակալության արաբներից ստացել են 10-ական միլիոն դոլար:
Թվիթերի իր միկրոբլոգում այսպիսի մեղադրանքով է հանդես եկել Newsweek-ի հայտնի լրագրող Ջոնաթան Ալթերը, որը հղում է արել անանուն, բայց հավաստի աղբյուրների:
Քաթարի հայտի բյուջեն գերազանցել էր բոլոր սպասելիքները` կազմելով 80 միլիարդ դոլար: Քաթարը կարողացավ հաղթել ԱՄՆ-ին, Ճապոնիայի, Հարավային Կորերային, Ավստրալիային: Միայն Զինեդին Զիդանը Քաթարի հայտի պաշտպանության համար ստացավ 15 միլիոն դոլար:




























