Կոբրան եւ մանգուստը գոլֆի դաշտում, որտեղ հարավաֆրիկյան առաջնության հանդիպում էր տեղի ունենում, պայքարի են բռնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պայքարը տեսանկարահանել է պրոֆեսիոնալ գոլֆիստ էնդրյու Քոլտարտը: Կադրերում երեւում է, ինչպես է փոքրիկ գիշատիչը փորձում բռնել կոբրային՝ խուսափելով նրա խայթոցից եւ պարբերար թփերում թաքնվելով: Պայքարի վերջը տեսանյութում չի ցուցադրվում: