Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթնաժողովի գալա ընթրիքի ժամանակ երգել է Թրամփի պահանջով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա բեմ է բարձրացել եւ երգել Պիլիտա Կորալեսի հետ:
«Տիկնայք եւ պարոնաք: Ես երգեցի Միացյալ Նահանգների գերագույն հրամանատարի պահանջով»,- հեգնել է Դուտերտեն՝ իր ելույթն ավարտելով:
ՀԱՊԱ գագաթնաժողովն ընթանում է Մանիլայում: Միջոցառումը 31-րդ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնապես սկսվել է դեռեւս նոյեմբերի 10-ին, սակայն հիմնական միջոցառումները կանցկացվեն նոյեմբերի 13-14-ին: Գագաթնաժողովին մասնակցում են մոտ 20 երկրի նախագահներ եւ վարչապետներ, նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:











