Անբուժելիմ հիվանդներին խնամող բուժքույրերը պատմել են, թե ինչ են իրենց ասել հիվանդները մահից առաջ: «Ինչի՞ մասին են մարդիկ մահից առաջ խոսում» վերնագրով տեսանյութ է ստեղծել BBC News-ը:
Օրինակ, որոշ հիվանդներ ցանկացել են ընտանի կենդանիներին տեսնել, մյուսները՝ ուղղակի մի բաժակ թեյ խմել:
Բուժքույրերից մեկը հուզիչ պատմություն է պատմել: Նրա խոսքով՝ զույգը, որին նա խնամել է, մահից առաջ խնդրել է մոտեցնել մահճակալները, որպեսզի կարողանան միմյանց ձեռքերը բռնել:
Նրանք 10 օր տարբերությամբ մահացել են:
Մեկ այլ հիվանդ պատմել է, որ մահը նման չէ նրան, ինչը ցույց են տալիս հեռուստաէկրաններով:











