Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որը Մանիլա է եկել մասնակցելու ՀԱՊԱ գագաթնաժողովին, հմայել է ֆիլիպինցի կին ձեռնարկատերերին եւ համբուրել նրանց այտերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրյուդոն ներկայումս Ֆիլիպիններում է, որտեղ ընթանում է ՀԱՊԱ 31-րդ գագաթնաժողովը:

Երկուշաբթի Կանադայի վարչապետը հանդիպում է ունեցել Great Women Project նախագծի ներկայացուցիչների հետ, որն ուղղված է փոքր բիզնեսի ոլորտում զբաղված կին ձեռնարկատերերին օգնելուն:

Տեղական լրատվական Rappler պորտալը հայտնել է, որ ծրագրի ավարտից հետո հանդիպման մասնակիցներից մեկը Կանադայի վարչապետին խնդրել է համբուրել իր այտը, ինչը Թրյուդոն կատարել է: Պարբերականը նշում է, որ Կանադայի վարչապետը ստիպված էր համբուրել սենյակում գտնվող ֆիլիպինցի բոլոր կին ձեռնարկատերերին: Այտին համբույր է «հասել» նաեւ մի տղամարդ ձեռնարկատիրոջ, որը նույնպես միջոցառմանը մասնակցում էր: