Շախմատի կանանց համաշխարհային թագը կվիճարկեն չինացիները: Թուրքիայում ավարտին է մոտենում աշխարհի անհատական առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ-մրցակարգով:
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց չինացի Հոու Իֆանը, որը երկու պարտիայում 1,5:0,5 հաշվով առավելության հասավ առաջնության վարկանիշային ֆավորիտ, հնդիկ Համպի Կոներույի նկատմամբ:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը արագ շախմատի երկու պարտիայում կվիճարկեն չինացիներ Ժաո Սյուեն ու Ռուան Լուֆեյը: Հիմնական երկու պարտիայից հետո հաշիվը հավասար է` 1:1:




























