Չինաստանի Տյանցզին քաղաքում յուրահատուկ հանրային գրադարան է բացվել: Այնտեղ կա ավելի քան 1,2 մլն գիրք: Երեւակայությունն առավել զարմացնում է գրադարանի ֆուտուրիստական շենքը, որի նախագիծը մշակել է նիդերլանդական MVRDV ընկերությունը: Գրադարանի 22 700 քառ.մետր մակերեսով ինտերիերը կատարված է վիթխարի աչքի ձեւով: Գրադարակները մեծ լուսարձակող գնդի շուրջը դասավորված են կասկադով, փոխանցում է Boredpanda-ն:
Շենքը 5 մակարդակ ունի: Ստորգետնյա տարածքներում գրապահոցն է: Առաջին եւ երկրորդ հարկերում գրադարակների հետեւում տեղադրված են ընթերցասրահները եւ հանգստի հարմարավետ գոտիները: Վերին մակարդակներում կոնֆերանս դահլիճներն են, համակարգչային դասարանները, գրասենյակները:
Գրադարանի շինարարությունը, որը մեծ մշակութային ծրագրի մասն է, 3 տարի է տեւել:















