Գանայի հավաքականի եւ անգլիական Սանդերլենդի 24-ամյա հարձակվող Ասամոա Գյանը բրիտանական BBC հեռուստառադիոընկերության հարցման արդյունքում ճանաչվել է 2010թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Նա ստացել է ձայների կեսից ավելին եւ առաջ է անցել Անդրե Այուից, Յայա Տուրեից, Դիդյե Դրոգբայից եւ Սամուել Էտո`Օ-ից:

Գյանը Հարավային Աֆրիկայւոմ կայացած աշխարհի առաջնությունում Գանայի հավաքականի եւ Աֆրիկայի ամենավառ ներկայացուցիչներից էր: