Հայաստանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի ժամանակ 4 կլոր սեղան կկազմակերպվի, որոնց ժամանակ կքննարկեն ֆիլոքսերայի դեմ պայքարի եւ խաղողի ֆիլոքսերակայուն տեսակների հարցերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում անցկացվող «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը. հետեւություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով միջազգային եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ֆիլոքսերան դեռեւս այնքան էլ տարածված չէ: Բայց այն կա եւ միշտ է եղել, ճիշտ է՝ միջազգային փորձագետների հետազոտությունների արդյունքներով այն չի զարգանում բնակլիմայական պայմաններից ելնելով»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ չնայած այս ամենին, Հայաստանում պետք է պատրաստ լինեն իրադարձությունների անբարենպաստ զարգացմանը, սկսվել են տնկարանների հիմնադրման աշխատանքները, որտեղ կաճեցնեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան տեսակներ: