Այսօր Եվրամիությունը Հայաստանի հետ նոր հավակնոտ համաձայնագիր կստորագրի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Նա հիշեցրել է, որ ԵՄ–ն Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի համար ներմուծման եւ արտահանման առաջին շուկան է եւ մեծությամբ երկրորդը՝ Հայաստանի ու Բելառուսի համար։ Տուսկը հավելել է, որ սառեցված հակամարտությունները նախկինի պես դժվարություններ են ստեղծում ԵՄ հարեւանների համար, եւ այդ ենթատեքստում դատապարտել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան։











