Եգիպտոսի հնությունների գերագույն խորհուրդը հայտնել է, որ Աբու Քիրի ծոցում՝ Ալեքսանդրիայի նավահանգստում, բացահայտումներ են արվել։ Հեռավոր անցյալում Նեղոսի դելտայի այս հատվածը ցամաք էր, եւ այստեղ էին գտնվում խոշորագույն նավահանգստային քաղաքներ Հերակլիոնը եւ Կանոբուսը։ Դրանք ջրի տակ են անցել 8-րդ դարում, հայտնում է Nat-geo–ն։
Ծոցում պեղումներն ընթանում են արդեն 20 տարի։ 2017-ին այստեղ մի քանի արժեքավոր բացահայտումներ են արվել. ծովի հատակին էին հայտնվել Հռոմեական դարաշրջանի 3 խորտակված նավ, ծիսակարգային մակույկներ, որոնք ծառայում էին Օսիրիս աստծու արձանը տեղափոխելու համար։
Առավել կարեւոր իրերի թվում են բյուրեղներից կերտած Մարկոս Անտոնիուսի գլուխը, 3 ոսկյա դրամ՝ հատված Օգոստոս Օկտավիանոս կայսեր օրոք։ Աբու Քիրում պեղումները կշարունակվեն եկող տարի։











