Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում փողոցային շունը հարձակվում է գողի վրա։ Չեռնոգորիայի RTCG հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Պոդգորիցայի հին օդանավակայանի շրջանում։

Անհայտ անձը հետապնդել է կնոջը փողոցում։ Մոտենալով զոհին՝ տղամարդը փորձել է խլել նրա պայուսակը, սակայն գողի վրա հարձակվել է ճանապարհին կանգնած շունը։ Չարագործը ստիպված է եղել թողնել ավարն ու փախչել։