Իրաքի շիական ոստիկանության ուժերը հրապարակել են ահաբեկիչների մեքենայի դեմ տանկի մենամարտի տեսանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դրոնի տեսանյութում երեւում է, թե ինչպես են փրոձում մեքենան սկզբում կանգնեցնել ինքնաձիգի կրակով, իսկ հետո տանկը կրակ է արձակում, բայց վրիպում է։

Մեքենան ավելի է մոտենում, որի հետո պայթում է։ Բեկորներն ընկնում են տանկի, ՀՄՄ-ի մեջ եւ քիչ է մնում վիրավորեն զինվորականին, որը հետեւում էր կատարվածին։