ԱՄՆ  Օհայոյի նահանգում ոստիկանը պատահաբար էլեկտրաշոկերով հարվածել է  գործընկերոջը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Պարեկները կանգնեցրել են  մեքենան, որի մեջ գտնվում էր  բռնություն գործադրելու մեջ կասկածվող Քրիստոֆեր Մաքքլինթոնը: Պահակախումբը պահանջել է, որ նա ցույց տա իր փաստաթղթերը եւ դուրս գա մեքենայից:  Այն բանից հետո, երբ Մաքքլինթոնը հրաժարվել է ենթարկվել, պարեկները նրան ուժով դուրս են բերել երթեւեկելի հատված: Փորձելով կասկածյալին անշարժեցնել՝ ոստիկաններից մեկը պատահաբար  էլեկտրաշոկերով  հարվածել է գործընկերոջը կասկածյալի փոխարեն: Նա տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մաքքլինթոնին մեղադրանք է առաջադրվել մի քանի հատկանիշներով, այդ թվում `ոստիկանության դիմադրություն ցույց տալու: