Ղրղզստանի իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդու, որը իր 2-ամյա որդուն հարվածել է: Բիշքեկում դեպքը նկարահանել են փողոցի տեսախցիները, հաղորդում է Sputnik Ղրղզստանը՝ վկայակոչելով Բիշքեկի Ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ադիլ Օմորովին:

Նախօրեին սոցցանցերում Ղրղզստանից տեսանյութ է հայտնվել, որում լավ հագնված տղամարդը ոտքով հարվածում է երեխային:

Ըստ տեսանյութի հեղինակի՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Բիշքեկի Ուլան-2 թաղամաում:

Ըստ Ղրղզստանի լրատվամիջոցների՝ ձերբակալվածը 1967 թվականին ծնված մայրաքաղաքի բնակիչ է:

Հարուցվել է քրեական գործ:

Քննության ընթացքում պարզվել է, որ երեխան ընդամենը 2,5 տարեկան է եւ նրան հարազատ հայրն է հարվածել, որը ՆԳԳՎ ժամանակավոր մեկուսարան է տեղափոխվել: