«Գրանդ Քենդիի» քաղցրավեինքով բեռնված մեքենաները շրջել են Երեւանով եւ 7 մարզերով, եղել են բոլոր 24 հատուկ դպրոցներում եւ բոլոր 9 մանկան տներում՝ տոնի քաղցրությունն ու ջերմությունը փոխանցելով այդ հաստատություններում ապրող 2664 փոքրիկների:

«Գրանդ Քենդին» չի մոռացել նաեւ Արցախի պաշտպանության համար զոհված ու վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին: 8000 փաթեթավորված նվերների հասցետերը հենց նրանք են եղել:

Ընդհանուր առմամբ, այս տարի ամանորին «Գրանդ Քենդի» ընկերությունից քաղցր նվերներ են ստացել 10664 փոքրիկներ, որոնք արդեն տարիների փորձով գիտեն՝ Ամանորը հենց այդ քաղցրավենիքի համն ունի: