Ոստիկանությունում շարունակում են ձեռնարկել միջոցառումներ «Երեւան սիթի» սուպերմարկետի տարածքում դանակահարություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնձի վերաբերյալ տեղեկատվություն հայտնողի գաղտնիությունը կերաշխավորվի եւ նա կստանան դրամական պարգեւատրում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դանակահարության հետեւանքում «Երեւան սիթի» սուպերմարկետի տարածքում գտնվող շուկայում սպանվել էր 60-ամյա Լեւոն Ասատրյանը: