Ստամբուլի տեքստիլի ֆաբրիկաներից մեկում դեկտեմբերի 27–ի առավոտյան պայթյուն է որոտացել։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բաղջըլարի շրջանում գտնվող տեքստիլի ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։

Դեպի վայր մեկնած հրշեջ մարկտոցներին հաջողվել է հրդեհը մարել։

Պայթյունի հետ կապված հետաքննություն է սկսվել։

Աշխատանքային ժամ չլինելու արդյունքում տուժածներ չեն եղել պայթյունի ու հրդեհի հետեւանքով։