ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ դեսպանատան աշխատակիցներն ամփոփել են վերջին 25 տարիների ձեռքբերումներն ու իրենց տոնական մաղթանքը հղում Հայաստանի ժողովրդին, ում հետ շարունակաբար գործակցել են 25 տարիների ընթացքում:
Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանի ժողովրդին, դժվարին պահերին, ապահովել կրթական հնարավորություններ ներգրավել ամերիկյան ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր եւ օգնել անվտանգության բարելաման հարցում:
Այս տարի ԱՄՆ ամանորյա շնորհավորանքի տեսանյութում դեսպանատան աշխատակիցները, այդ թվում դեսպանը, հայերենով ներկայացնում եմ ԱՄՆ կատարած աշխատանքը վերջին տերիներին Հայաստանի հետ հարաբերություններում:
Մասնավորապես, նշվում է.
«Վերջին 25 տարվա ընթացքում մենք տրամադրել ենք ավելի քան 1 մլրդ դոլարի աջակցություն էներգետիկ եւ սոցիալական ոլորտների բարեփոխումների, բիզնես միջավայրի զարգացման, անկախ լրատվամիջոցների եւ քաղաքացիական մասնակցության խթանման համար:
Վերջին 2 տարիներին մենք օգնել ենք ապահովել 600 մլն դոլարի ներդրում:
Մենք ավելի քան 4 հազար հայերի տրամադրել ենք ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորություն: Հինգ մլն դոլարի միջոցներով նորոգվել են հիվանդանոցներ, դպրոցներ, մանկատներ:
Խաղաղության կորպուսի ավելի քան 40 կամավորներ ապրել ու աշխատել են Հայաստանում:
Ստորագրել ենք առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայանգիրը»:
Իսկ բոլորի խոսքը վերջում ամփոփեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ հայերենով նշելով. «Սիրելի հայաստանցիներ, հիմնվելով մեր 25-ամյա բարեկամության վրա, ես անհամբեր սպասում եմ, թե ապագայում մենք ուր պետք է հասնենք միասին: Շնորհավոր Ամանոր»:











